Ջրաբեր գյուղի ավազի հանքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածները ՌԴ քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 1, 24News

տտ

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,– նշել է Կոստանյանը:

Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրից 1 կմ հեռավորության վրա՝ «Վանոս-Վար» ՍՊ ընկերությանը պատկանող ավազի հանքում։ Այս մասին 24News-ին հայտնեց Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանը։

Ավուշյանն հավելել էր նաև, որ վթարի հետևանքով հանքում որևէ տեխնիկա չի վնասվել, որևէ աշխատակից չի եղել մոտակայքում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ