Ջրաբերում վթարված ինքնաթիռն ուղեւորվում էր Աստրախան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 1, 24News

տտ

Ջրաբերում վթարված ինքնաթիռն ուղեւորվում էր Աստրախան։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլիքարտուղար Հայկ Կոստանյանը։ Այսօր ԱԻ նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ ընկել է և բռնկվել։

Ըստ ԱԻՆ-ի՝ տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի, հրդեհը մարվել էր ժամը 14։41-ին։ ԱԻ մամուլի քարտուղարը 24News-ին ասաց․ «Մեզ փոխանցված տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը «Զվարթնոցից» ուղեւորվում էր դեպի Աստրախան։ Մահացածների ինքնությունը պարզ չէ, ինքնաթիռում ընդհանուր եղել է 2 հոգի, այլ ինֆորմացիա չունենք», - ասաց Հայկ Կոստանյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ