1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացվել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1098583.jpg

Կառավարությունը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ընդհանուր հատկացումները 22 միլիարդ դրամից ավելի են, Կառավարության մասնաբաժինը կազմել է 14 միլիարդ դրամ»,- ասաց Սանոսյանը:

Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

--00—ԶՀ