«Քաղաքագիտություն թեյնիկների համար». Լիկբեզ Աշոտյանից՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

,

Նիկոլ Փաշինյանն այնքան է նեղվել իմ վերջին վերլուծություններից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, իր վարած արտաքին քաղաքականության հերթական ֆիասկոյին և արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որ որոշել է պատասխանել ոչ ավել, ոչ պակաս, իրեն պատկանող ընտանեկան թերթով: Ուստի, հարկ եմ համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի թերթում հրապարակված հոդվածին: Այս մասին գրում է 168.am-ը։

Մինչ հոդվածի բուն բովանդակությանն անցնելն ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը նեղվել է անգամ իմ արած անալոգիաներից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ գագաթնաժողովի վայրին՝ «Դվին» հոլին, որտեղ լինում են նաև հարսանիքներ, և այդ համատեքստում՝ իմ գնահատականից՝ «հարսի պարը» տապալվեց:

Եվ, քանի որ Նիկոլը շատ է նեղսրտել, եկե՛ք շարունակենք «հարսանեկան անալոգիան»:

Զերծ կմնամ առավել գայթակղիչ, բայց հոդվածիս բովանդակությունն անլրջացնող համեմատականներից և կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է շարունակել թեման «գլուխլվայով», լվանալով իր ընթերցողների, իր շրջապատի «գլուխը» հերթական, իրականության հետ կապ չունեցող մանիպուլյատիվ տեքստով:

--00--ԱՀ