ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 1, 24News
Հայաստանի
Հանրապետության
գլխավոր
դատախազությունը «Telegram»
սոցիալական
հարթակում
գործարկել
է «
Գլխավոր
դատախազություն»
անվամբ
պաշտոնական
ալիք՝
Դատախազության
գործունեության
վերաբերյալ
հանրամատչելի
և
ստույգ
տեղեկությունը
ճիշտ
ժամանակին
տրամադրելու
նպատակով:
Ալիքին
բաժանորդագրվելու
համար
պետք
է
անցնել
հետևյալ
հղումով:
Հիշեցնենք
նաև,
որ
Գլխավոր
դատախազությունը,
քաղաքացիների
իրազեկվածության
բարձրացմանն
ուղղված
միջոցառումների
շրջանակում,
երկու
ամիս
առաջ «Facebook»
սոցիալական
ցանցում
գործարկել
է
պաշտոնական էջ:
Այսուհետ,
Դատախազության
գործունեության
վերաբերյալ
տեղեկատվությունն
ամբողջությամբ
հասանելի կլինի ոչ միայն պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի, այլ նաև տելեգրամյան ալիքի միջոցով:
--00—ԱՊ