Տարածաշրջանից ՌԴ-ի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարավորություն կա. Թրեյսի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

040922e445682700ae48aa965e8f8e0b3eb598.jpg

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին խոսել է հայ-ամերիկյան և հայ-ռուսական հարաբերություններից։ Մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվելը նա նույն պաշտոնն էր զբաղեցնում Երևանում։

«ԱՄՆ-ն արժեքավոր դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների կարգավորման գործում։ Հակամարտության առանցքում, իհարկե, վիճելի տարածքներն են և այնտեղ ապրող հայերի և ադրբեջանցիների իրավունքները պաշտպանող կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը:

«Տարածաշրջանից Ռուսաստանի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարավորություն կա ավելի ուժեղ դեր ստանձնելու և արյունահեղությանը վերջ տալու համար»,- ասել է Թրեյսին։ 

 --00—ԶՀ