Փաստաբանության ինստիտուտի կայացումը կարևոր է՝ որպես  քաղաքացիների շահերի պաշտպանության կարևոր օղակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

default (1).jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին՝ պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից 24News-ին հայտնում են, որ քննարկվել են Փաստաբանական պալատի hանրային գրասենյակի գործունեությանն  առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը կարևորել է փաստաբանության ինստիտուտի կայացումն  Արցախում ՝որպես  քաղաքացիների շահերի պաշտպանության  կարևոր օղակի:

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի:

--00—ԶՀ