Աֆղանստանի դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել. կա 35 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

5

Առնվազն 35 մարդ Է զոհվել, ևս 23-ը՝ տուժել նոյեմբերի 30-ին Աֆղանստանի հյուսիսային Սամանգանի նահանգում գտնվող կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ զոհերի մեծ մասը դպրոցի աշակերտներ են:

Թե ինչն Է եղել պայթյունի պատճառը, առայժմ չի հստակեցվում: Միջադեպը տեղի Է ունեցել նահանգի վարչական կենտրոն Այբաքում՝ կեսօրյա աղոթքի ժամանակ: «Թալիբան» շարժման կողմից նշանակված տեղական վարչակազմի ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, վկայակոչեով բժիշկներին, տեղեկացրել Էր, որ զոհվել Է առնվազն 15 մարդ, ևս 27-ը՝ տուժել Սամանգանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Al Jazeera հեռուստաալիքի վարկածով, որը վկայակոչում Է թալիբների կառավարության մի պաշտոնյայի, պայթյունի ժամանակ զոհվել Է 23 մարդ, ևս 30-ը՝ տուժել:

--00—ԻԴ