Աշխարհի արտառոց վայերից մեկը գտնվում է Թուրքիայում, մյուսը՝ Հայաստանում. ermenihaber.am

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Թուրքիայի Էրզրում քաղաքում է գտնվում աշխարհի ձգողականության ուժի հետ կապված արտառոց վայրերից մեկը։ Էրզրումի նահանգի Փալանդոքեն շրջանի Աբդուռռահման Ղազի թաղամասի մոտակայքում գտնվող զառիվեր ճանապարհն է, որը չի օգտագործվում մեքենաների կողմից, սակայն հետաքրքրություն է առաջացրել վարորդների շրջանում։

Երբ արագությունն իջնում է 0-ի, և վարորդն արգելակից հանում է ոտքը, ավտոմեքենան սկսում է ինքնուրույն բարձրանալ վեր թեք ճանապարհով։ Տեղի բակիչները համոզված են, որ դա պարզապես ուժեղ մագնիսական դաշտի հետևանք է:

Նշենք, որ Հայաստանում ևս կա նման վայր, դա դեպի Արագած լեռ տանող ճանապարհի մի հատվածն է։ Աշխարհի տարբեր կետերում կան նմանատիպ վայրեր, ինչպես օրինակ՝ Անգլիայի հակառակ հոսող ջրվեժը, ԱՄՆ-ի Հուվերի ամբարտակը և Սատանայի աշտարակը, Մյանմարի Ոսկե քարը և Արգենտինայի Դավասկոյի քարը։

--00—ԼՄ