81-ամյա կնոջ հագուստը գազօջախից այրվել էր, վանաձորցին  այրվածնքեր էր ստացել և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Նոյեմբերի 29-ին Երևանի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» մահացել է Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Վարդանուշ Գ․-ն։ Վերջինս «ջերմային այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևանի այրվածքաբանության կենտրոն, գրում է shamshyan.com-ը։

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ Վարդանուշ Գ․-ն այրվածքներով տեղափոխվել է իրենց մոտ։

Պարզվել է, որ Վարդանուշ Գ․-ն Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում գնտվող իր բնակարանում, խոհանուցում միացված գազօջախին թիկունքով կանգնած է եղել, որի ժամանակ էլ հագուստը անզգուշաբար այրվել է, ինչից հետո նա այրվածքներ է ստացել։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։  

--00—ԼՄ