Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիում՝ ձնախառն անձրև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

54

«Ճանապարհային դեպարտամենտ»  հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, Վայքի, Կապանի, Տավուշի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։

Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

--00—ԻԴ