«Սպառողական մոտեցումները վերափոխել զարգացման նախադրյալների»․ «Միասնական հայրենիք» կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

image_750x_63874146a8f9d.jpg

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ․

«Պետական բյուջեն Կառավարության ֆինանսական պլանն է, մեկ օրացույցային տարվա ընթացքում Կառավարության քաղաքականության ճանապարհային քարտեզը՝ ըստ պլանավորված գործողությունների և դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցների։ Եթե ավելի պարզ՝ պետական բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, որում ամրագրված է, թե պետությունն ինչ ուղղությամբ է պատրաստվում շարժվել տվյալ տարում։

ԱՀ Կառավարության հավանությամբ «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շրջանառության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարությունը քննարկումներ է ունեցել Նախագահի և Պետական նախարարի հետ, հիմնավորել իր տեսակետը և առաջարկել վերանայել օրենքի նախագիծը՝ սպառողական մոտեցումները վերափոխելով զարգացման նախադրյալների։

Սակայն, շրջանցելով հարցի շուրջ ձեռք բերված բանավոր փոխըմբռնումը, Ազգային ժողովի քննարկմանն է ուղարկվել «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը կրկնօրինակում է նախորդ տարվա նույնանուն փաստաթուղթը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ հանգամանքները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

• «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը չի արտացոլում Արցախի ներքին և արտաքին իրողություններն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։

• Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ իր սկզբունքային մոտեցումները օրենքի նախագծում արտացոլված չլինելու հիմքով ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու օրենքի նախագծի քննարկումներին»։

--00—ԶՀ