Մինչև դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ձյուն
Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 30-ի կեսօրից հետո, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԼՄ