ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» վրա չեն ազդել. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդել Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» վրա, որը ղեկավարում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության մոսկովյան տաղավարում նշեց ինքը՝ Սարգսյանը։

«Մենք՝ իբրև միջազգային կազմակերպություն, ունենք ԵԱՏՄ-ի ներսում աշխատելու մանդատ։ Այսինքն, մեր գործընկերները ԵԱՏՄ անդամ երկրներն են, իսկ նրանք իրար նկատմամբ ոչ մի պատժամիջոց չեն կիրառում։ Հիմնադրամի գործունեությունում չենք զգում պատժամիջոցների բացասական հետևանքները», - նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ