Աշխատանքային միգրանտների համար հատուկ հավելված ենք ստեղծում, որը կհեշտացնի նրանց կյանքը. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
 

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ)-ի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը, որն արդեն հասանելի է բոլոր շահառուների համար է և հիմնականում վերաբերվում է աշխատանքային միգրանտներին։ Այս մասին «Ռիա Նովոստիի» մոսկովյան տաղավարում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի նախկին վարչապետ, ԵԶԲ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։

«Այս հավելվածն ունի ավելի քան 18 ծառայություն, որից կարող են օգտվել աշխատանքային միգրանտները՝ մինչև աշխատանքի մեկնելիս, աշխատանքի ժամանակ և դրանից հետո։ Այն շատ դինամիկ զարգանալու է, ունենք ճանապարհային քարտեզ, որը հաստատել է ՌԴ փոխվարչապետը», - նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ