ԱՆ-ն և «Աստղիկ» ԲԿ-ն վարչապետի եղբոր առողջական վիճակի մասին տեղեկություն չեն տրամադրում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

1

ՀՀ-ն առաջնորդվում է Սահմանադրությամբ, օրենքն արգելում է անձի մասին տեղեկություն փոխանցել երրորդ կողմին։ Այս մասին 24News-ին ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Լուսինե Պետրոսյանը։

24News-ը Պետրոսյանից հետաքրքրվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վրաերթի ենթարկված եղբոր՝ Արմեն Փաշինյանի առողջական վիճակի մասին։

«Աստղիկ»-ի մամուլի քարտուղարը հրաժարվեց որևէ տեղեկություն փոխանցել։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ Արմեն Փաշինյանը ֆիզիկական անձ է, և առողջական գաղտնիության շրջանակում տեղեկություն փոխանցելու իրավունք չունի։

Արմեն Փաշինյանը վրաերթի էր ենթարկվել երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Երեկ  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը 24News-ին ասել էր, որ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չէր դիմել, նա որևէ կարգավիճակ չունի։

--00—ԼՄ