ԱԱ 2022․ նոյեմբերի 30-ի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

3jdmf4ujcvdydbkt3an3intwaa.thumb_.jpg

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, կկայանան ԱԱ 2022-ի խմբային փուլի C և D խմբերի երրորդ տուրի հանդիպումները։

Ներկայացնում ենք օրվա խաղերի ցանկը՝

19:00, D խումբ

Ավստրալիա – Դանիա
Թունիս – Ֆրանսիա

Ֆրանսիան 6 միավորով խմբի առաջատարն է։ Ավստրալիան ունի 3 միավոր և 2-րդ տեղում է։ Դանիան 1 միավորով 3-րդն է, իսկ Թունիսը՝ նույնքան միավորով 4-րդը։

23:00, C խումբ

Լեհաստան – Արգենտինա
Սաուդյան Արաբիա – Մեքսիկա

Լեհաստանը 4 միավորով խմբի առաջատարն է։ Արգենտինան ունի 3 միավոր և 2-րդ տեղում է։ Նույնքան միավոր վաստակած Սաուդյան Արաբիան 3-րդ տեղում է, իսկ Մեքսիկան 1 միավորով 4-րդն է։

Աղբյուր՝ ArmSport.am

--00—ԶՀ