ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն առաջիկայում սով է կանխատեսում և նշում այդ աղետից խուսափելու ելքը։
«Մենք հատուկ ուշադրություն և հոգածություն պետք է ցուցաբերենք գյուղատնտեսությանը՝ հետագա կանխատեսվող սովից խուսափելու համար։ Անհրաժեշտ է հանդես գալ տնտեսության ակտիվացման, զարգացման և հզորացմանն ուղղված առաջարկ ծրագրերով, գիտակցելով որ հզոր տնտեսությունը ինքնիշխանության գրավականն է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արզաքանցյանը։
--00—ԻԴ