Փաշինյանը գնում է հաջորդ ընտրություններին, փոշիացնում է ընդդիմադիր դաշտը՝ նոր հաղթանակի պատրաստվելով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Փաշինյանը գնում է հաջորդ ընտրություններին, փոշիացնում է ընդդիմադիր դաշտը՝ նոր հաղթանակի պատրաստվելով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանը, խոսելով ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին, այն համոզմունքը հայտնեց, թե Փաշինյանը, մերժելով ՀԱՊԿ-ին, Հայաստանին զրկեց ռազմական աջակցությունից։

Նրա կարծիքով, Զանգեզուրյան միջանցք չի կարող լինել, քանի որ դրա մասին խոսք չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ։ Ըստ Նահապետյանի՝ Ռուսաստանը դեմ է միջանցքին, դա պետք է միայն թուրքերին և Մեծ Բրիտանիային։

--00—ԱՊ