Ղարաբաղի հարցը լուծված է, կողմերն արդեն շփվում են առանց միջնորդների․ Էրդողանի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

քլ

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, փոխանցում է «Sputnik Азербайджан»-ը։

Իբրահիմ Քալընը կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Պրահայում։

«Ղարաբաղյան հարցը լուծված է։ Շփումներն այժմ տեղի չեն ունենում երրորդ կողմերի միջոցով: Դա շատ կարեւոր է», - ընդգծել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։

--00—ԱՊ