ՀՀ քաղաքացիների 47.4 %-ն առաջիկա ընտրություններին ոչ մի ուժի ձայն չի տա. հարցում 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Հայաստանի քաղաքացիների 47.4%-ը ոչ մի քաղաքական ուժի օգտին չի քվեարկի, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան առաջիկա կիրակի օրը։ Այս մասին են վկայում GALLUP կազմակերպության տվյալները, որոնք երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։ 
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն կտային ընտրողների 17.5%-ը, «Հայաստան» դաշինքին՝  4.5%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2.2%-ը», - ցույց են տալիս հարցումների տվյալները։ 

Նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը պատրաստ են ձայն տալ 1.4%-ը , Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին»՝  1.3%-ը  , «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնին»՝ 1%-ը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ