Ֆրանսիան ցանկանում է ադրբեջանական էներգակիրները Եվրոպա մատակարելու գործին խանգարել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

65

Բրիթիշ Փետրոլիումը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով  ռուսական ու իրանական տարածքը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Հաշվի առնենք նաև այն, որ 2020 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաև 100 միլիոն ռազմական ոլորտում, դա ընդամենը արցախյան պատերազմի «հաջողվածկոմպանիայի» արդյունքի համար խրախուսական բոնուսներն էին։ Սա արցախյան պատերազմի աշխարհքաղաքական պատճառներից մեկն է։

Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ (դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ներդրումները Ֆրանսիայում մոտ 6 միլիարդ է), նաև 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Տրամպի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում։

Ֆրանս-անգլիական դարավոր մրցակցությունը հատկապես սրվեց Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո ու հիմա Ֆրանսիան ցանկանում է պատասխան հարված հասցնել Բրիտանիային, ադրբեջանական էներգակիրները Եվրոպա մատակարելու գործին խանգարելով։ Դրա համար Ֆրանսիայի Սենատը ակտիվացել է։

Nothing Personal, Just business.

Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, մարդիկ գործ են անում, բայց դա ոնց բացատրես կողմնորոշումներով կյանքը ընկալող ու Վիլսոնի չորացած հավկիթներից դեռևս կախված զանգվածին։

--00—ԻԴ