«Ռուսական չագուչը իջել է Նիկոլի գլխին, հիմա ասում է՝ ՌԴ առաջարկին կողմ ենք». Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Ալիևը հասկանում է, որ ժամանակը ի օգուտ Ադրբեջանի չէ, այն, ինչ կարող է ստանալ հիմա, 6 ամիս հետո չի հաջողվի, ՌԴ-ի դիրքերը կամրապնդվեն: Փաշինյանի նման նվեր Ալիևը առաջիկա հարյուրամյակում դժվար ունենա, դրա համար փորձում է քամել հնարավորինս: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի համոզմամբ, «Խաղաղության պայմանագիրը» չի կնքվելու, քանի որ ՌԴ-ի մոտ ևս շահագրգռվածություն չկա: Ռուսաստանը ակտիվացավ այն ժամանակ, երբ տեսավ՝ Արևմուտքը ակտիվացել է և Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու գործընթաց է սկսվել: «Եթե Ռուսաստանի ներկայացրած առաջարկը լավն էր,Հայաստանը կողմ էր, ինչո՞ւ էին «հավաստի աղբյուրով» հակառուսական թշնամանք սերմանում:

Ռուսական չագուչը իջել է գլխին, հիմա ասում է՝ ՌԴ առաջարկին կողմ ենք: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ին մերժելով՝ նրանց զրկում ես պատասխանատվութունից ու թուրքին ասում՝ էստի համեցեք:

Այս տարածաշրջանում երկու բանակ կա, ռուսական և թուրքադրբեջանական, հիմա, որ ռուսականը մերժում ենք, թուրքադրբեջանական է լինելու, արևմտյան նավերը չեն գալու Հայաստան, ո՞ւր էին քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ»- ավելացրեց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ