Երեկ ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին ներկայացրած մեր դիտարկումների պատասխանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

գգ

Արմենպրեսին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքների վերաբերյալ հարցին, նշել է, որ մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները:

Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։

--00—ԱՊ