2 տարբերակ․ կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների պայմանները կամ զարդարել քաղաքը. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

af_thumb.thumb_.jpg

Ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում» «հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ քաղաքացու» զինվոր որդու կյանքն ու առողջությունը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությունն ունի մեկ միլիոն դոլար և իշխանությունը պետք է որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը:

Սեղանին դրված է երկու տարբերակ. կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների անվտանգային պայմանները, կամ Ամանորին ընդառաջ զարդարել քաղաքն ու կազմակերպել ճոխ տոնակատարություն:

Առաջինը վերաբերվում է պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, զինվորների կյանքին ու առողջությանը:
Իսկ երկրորդը՝ բնակչության լավ տրամադրությանը, այսինքն՝ իշխանության քաղաքական վարկանիշին:
Նորմալ պետություններում, պետական իշխանության պարագայում նման ընտրությունն իսկ զավեշտ կլիներ, քանի որ ընտրելու բան չկա. ամեն ինչ պարզ է:

Բայց, ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ քաղաքացու» զինվոր որդու կյանքն ու առողջությունը:

Չգիտեմ, սա ինչպես է կոչվում, բայց որ հերթական խելագար «աննախադեպն է», դա հաստատ»,-գրել է նա։

--00—ԶՀ