Վահան Քերոբյանը Լեյթինենի հետ քննարկել է ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

գ

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ հայկական կողմից պատրաստված զեկույցը և իրականացնելու հետագա բանակցային գործընթացները։

--00—ԱՊ