ՌԴ բանակը մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջովին «կանջատի» Ուկրանիայի էլեկտրաէներգիան. Ավստրիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

no

Ռուսաստանի զինված ուժերը մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջությամբ «կանջատեն» ուկրաինական էլեկտրաէներգիան ողջ երկրի տարածքում, եթե արևմտյան երկրները գերարդիական ՀՕՊ միջոցներ չտրամադրեն Կիևին։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, նմանատիպ կանխատեսմամբ է հանդես եկել Ավստրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Ռայսները։

Նա նշել է, որ ռուս-ուկրանիական պատերազմի սկսելուն պես ռուսական բանակը ոչնչացրել է ուկրաինական բանակի ՀՕՊ միջոցների 75%-ը, որի հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքները դարձել են խոցելի ռուսական հրթիռների համար, իսկ այն զինատեսակները, որոնք կան Կիևի մոտ, ի վիճակի չեն պաշտպանել խոցման թիրախ հանդիսացող օբյեկտները։

«Պետք է ընդունել, որ արևմտյան երկրները թերագնահատել են ռուսական բանակի ռազմական ներուժը», - հավելել է նա։

--00—ԱՊ