Օկուպացված Քարվաճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինվոր է մահացել 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում (Քելբաջար), որն անցել է Բաքվի վերահսկողության տակ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, անհայտ պայմաններում ադրբեջանցին զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Նուրադդին Միրզազադեն զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով», - հայտնում են Բաքվի լրատվամիջոցները, սակայն չեն մասնրամասնում, թե ինչն է եղել զինվորի մահվան պատճառը։

--00—ԼՄ