Ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1667293719_image_750x_628ca71cac999.jpg

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 27-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-ին ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:

--00—ԶՀ