ՊՆ-ն նշում է ԼՂ բնակավայրերի անվանումները՝ ըստ 1991 թ․ քարտեզների․ ՌԴ ՊՆ-ն՝ Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1089833.jpg

ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի մեղադրանքներին, ըստ որոնց՝ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ կոնտինգենտն իր հայտարարություններում կիրառում է Լեռնային Ղարաբաղի տարածքների՝ հայկական անվանումները, և որ իբր պետք է կիրառի ադրբեջանական անվանումները։

ՌԴ ՊՆ-ն, պատասխանելով Ադրբեջանին, նշել է․

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տալիս է բնակավայրերի և շրջանների անվանումները՝ համաձայն 1991 թվականի քարտեզների, որոնց համաձայն՝ Ադրբեջանը պատրաստ է սահման գծել և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Այս հաշտության պայմանագրի կնքումից և ռուսական զորախմբի մանդատը երկարացնելուց հետո, անկասկած, հնարավոր կլինի պաշտոնապես անցնել Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական քարտեզներին»։

 --00—ԶՀ