ՊԲ-ն կրակ չի բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

11262257268c1bce0b4aec8fb6b36bd51fb4c1.jpeg

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 26-ի  ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի  շրջաններիի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։  

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 --00—ԶՀ