Մունդիալ-2022. Արգենտինան վստահ հաղթանակ տոնեց Մեքսիկայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1098255.jpg

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Մեքսիկայի հավաքականները։ Առաջին խաղակեսում հիմնականում հավասար պայքար էր ընթանում. Արգենտինայի հավաքականն ավելի շատ էր տիրում գնդակին, իսկ Մեքսիկայի հավաքականն ապավինում էր հակագրոհներին։ Առաջին խաղակեսում թիմերին գոլ խփել չհաջողվեց։

Երկրորդ խաղակեսն էլ հիմնականում անցնում էր նույն սցենարով, սակայն Արգենտինայի հավաքականն ավելի հաջողակ գտնվեց։

Նախ 64-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, իսկ խաղի մնացած ընթացքում արգենտինացիները հիմնականում վերահսկում էին խաղի ընթացքը։ Խաղավերջում Արգենտինայի հավաքականը ևս մեկ գոլ խփեց ու ամրագրեց հաղթանակը։ 87-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Էդսոն Մարտինեսը։

Երկրորղ տուրից հետո C խումբը 4 միավորով գլխավորում է Լեհաստանի հավաքականը։ 3-ական միավոր ունեն Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի հավաոականները։ Մրցաշարային աղյուսակը 1 միավորով եզրափակում է Մեքսիկայի հավաքականը։

--00—ԶՀ