Փաշինյանը ընտրում է «պատերազմով զիջելու» մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի. Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Փաշինյանը ընտրում է «պատերազմով զիջելու» մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ, իշխանությունը տապալել է դիվանագիտությունը, քանի որ չեն հասկանում, որ դիվանագիտությունը միայն սեփական դիրքորոշումը ներկայացնելը չէ, այլ՝ հակառակորդին քո դիրքորոշմանը մոտեցնելը։

Զուրաբյանի պնդմամբ, պատերազմի լուրջ սպառնալիք է և Հայաստանը պետք է պատրաստվի, քանի որ միայն դիվանագիտության միջոցով հնարավոր չէ պայքարել Ադրբեջանի դեմ։

 --00—ԱՊ