Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի քարտեզագիրքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

2

Մադրիդում Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը նոյեմբերի 26-ի առավոտյան հանդիպում և մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, ով նախօրեին ընտրվել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ: ՀՅԴ պատվիրակությունը նաև շնորհավորել է Իսպանյանի վարչապետ Պեդրո Սանչեսին` Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ ընտրվելու կապակցությամբ:   

 ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը: 

Հիշեցնենք՝ Մադրիդում շարունակվում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքները: ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը հընթացս հանդիպումներ և քննարկումներ է ունենում տարբեր երկրների սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների ու պետական պաշտոնյաների հետ:

--00—ԼՄ