Արարատի մարզում 47-ամյա վարորդը VAZ 2106-ով բախվել է կայանված Mercedes-ին․ 26-ամյա ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Անուշավան Խ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի վերջնամասում բախվել է Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Քաջիկ Ս․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Անուշավան Խ․-ի ուղևորը՝ Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Արթուր Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

Մինչ վթարի վայրի տեղազննություն էր կատարվում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվում, որ ժամը 23։00-ի սահմանում վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

--00—ԼՄ