Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղութամբ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

zinvor-dirqer-742x445.jpg

Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

--00—ԶՀ