Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է հայ–ռուսական առողջապահական ֆորումի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

316416719_10159189594521408_3988849833465481469_n.thumb_.jpg

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Հայ–ռուսական առողջապահական 7-րդ ֆորումի առիթով Հայաստան ժամանած բ․գ․դ․, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին, ՌԴ Ակադեմիկոս Ե. Ի. Չազովի անվան Սրտաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, բ․գ․դ․, պրոֆեսոր Սերգեյ Բայցովին, բ․գ․դ․, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Ժաննա Կոբալովային՝ ուղեկցությամբ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի։

Այդ մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

--00—ԶՀ