Նույնիսկ եթե Ստալինի լիազորությունները տանք Փաշինյանին, ինքը չի կարող որոշում կայացնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Նույնիսկ եթե Ստալինի լիազորությունները տանք Փաշինյանին, ինքը չի կարող որոշում կայացնել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ, ներկայիս իշխանությունը ավտորիտար է և շատ լավ յուրացրել է նախորդ իշխանության գործիքակազմերը։

Ըստ Խաչատրյանի՝ հավանաբար, Մնացական Մարտիրոսյանը դատավոր է ընտրվել ներկայիս իշխանությանը ծառայելու և քաղաքական պատվերներ կատարելու համար։

Բանախոսի պնդմամբ, իշխանությունը տապալել է բոլոր ոլորտները և ոչ մի բնագավառում էական փոփոխություններ չկան։

--00—ԱՊ