Բաքվում Նիդերլանդների դեսպանին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ՝ դժգոհություն հայտնելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Բաքվում Նիդերլանդների դեսպան Փաուլին Էյզեմային ուրբաթ հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ:

Նրան հայտնել են Ադրբեջանի դժգոհությունը նոյեմբերի 23-ին Նիդերլանդների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վոպկա Հոեկստրայի՝ Նիդերլանդների խորհրդարան ուղարկած նամակի առնչությամբ՝ կապված Ադրբեջանի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների հետ։

--00—ԼՄ