Այդպես լավ չի, հեռախոսով նկարվեք Մեսսիի հետ․ ինչպես սաուդցիների մարզիչը ոգևորեց ֆուտբոլիստներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

գգկ

Սաուդյան Արաբիայի հավաքականը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչ է խոսել թիմի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարը իր խաղացողների հետ ԱԱ-2022-ի Արգենտինայի դեմ խաղի ընդմիջմանը (2:1): Սաուդցիներն առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0:1 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում 5 րոպեում երկու գոլ խփեցին։ Այս մասին նշում է Armsport-ը։

«Մեսսին ստանում է գնդակը կիսապաշտպանությունում, իսկ դուք կանգնում ու նայում եք։ Այդպես լավ չի, հեռախոսները վերցրեք և նկարվեք նրա հետ»,- հանդերձարանում ասել է Ռենարը։

Նա նաև հիշեցրել է խաղացողներին, որ երկրորդ խաղակեսը դեռ առջևում է. «Չե՞ք զգում, որ մենք կարող ենք վերադառնալ խաղ։ Չե՞ք զգում դա։ Արգենտինացիները թույլ են. տղե՛րք, սա Աշխարհի գավաթն է: Տվեք այս խաղում ամեն ինչ»:

Հաջորդ խաղում Ռենարի թիմը կխաղա Լեհաստանի հետ, իսկ Արգենտինայի մրցակիցը կլինի նաև Մեքսիկան:

--00—ԱՊ