Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, որոշ շրջաններում սպասվում է թաց ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

թաց ձյուն

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC տեղեկացնում է։ Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սուրենյանը։

--00—ԼՄ