Ուղղակի արձանագրենք, որ դուրս ենք եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից․ Աննա Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

91492399863f3190eeb5c4745e827b16_M.jpg

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ«Հայաստան» խմբակցության Սյունիքի մարզը ներկայացնող պատգամավորների ամբողջ թեւը դուրս է եկել դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից: Ի վերջո, ի՞նչ է կատարվում «Հայաստան» դաշինքում, եւ ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սկսել գուժել, որ այն կազմալուծվում է, հետաքրքրվեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանից, ով նախորդ գումարման ժամանակ պատգամավորական մանդատ ստացավ իշխանական քվոտայով, բայց միանգամից դուրս եկավ իշխող խմբակցությունից:

— Նպատակահարմար չեմ գտնում շատ մանրամասնել, ուղղակի արձանագրենք, որ դուրս ենք եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից, բայց հանդիսանում ենք խմբակցության անդամ: «Հայաստան» խմբակցությունը կուռ է ու շարունակում է իր գործունեությունը այնպես, ինչպես նախկինում: Ես ու Արթուր Սարգսյանը (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ համագործակցությունը որոշ ժամանակ առաջ ենք դադարեցրել, պարզապես դրա մասին պաշտոնապես նոր է բարձրաձայնվում: Բայց սա որեւէ կապ չունի քրեական հետապնդումների հետ: Այս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում ապօրինի քրեական հետապնդումներ իրականացնել քաղաքական գործիչների նկատմամբ: Ես Վահե Հակոբյանի քրգործը առանձին չեմ ուզում դիտարկել: Դրանք բազմաթիվ են: Քրեական հետապնդումների հետ ուղիղ կապ խնդրում եմ չտեսնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ