Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 25-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

1098116.jpg

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում մեկնարկում են խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային հերթական օրը կկայանա 4 հանդիպում: Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա B խմբի Ուելս-Իրան հանդիպումը, այնուհետ` 17:00-ին կմեկնարկի A խմբի Կատար-Սենեգալ հանդիպումը:

20:00-ին միմյանց դեմ կմրցեն A խմբում ընդգրկված Նիդերլանդները և Էկվադորը: 23:00-ին էլ կկայանա Անգլիա-ԱՄՆ խաղը:

A խմբի առաջատարները Էկվադորն ու Նիդերլանդներն են, որոնք ունեն 3-ական միավոր: Կատարը և Սենեգալը դեռևս միավոր չունեն:

B խմբում առաջին տեղում Անգլիայի ընտրանին է (3 միավոր): 1-ական միավոր ունեն ԱՄՆ-ն և Ուելսը, Իրանը միավոր չի վաստակել:

--00—ԶՀ