Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի Երասխ գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

հ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի  26-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Երասխ  գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԻԴ

Տեսանյութեր