Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

պն

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ,  իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

--00—ԻԴ