Պորտուգալիան դրամատիկ խաղում հաղթեց Գանային` 3-2

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

5

ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրում Պորտուգալիան 3-1 հաշվով հաղթեց Գանային, գրում է ArmSport.am-ը։

Թիմերը դժվարին առաջին խաղակես անցկացրին։ Մի քանի անգամ հարմար դիրքերից վրիպեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Գանացիները ևս հետ չէին մնում հուժկու հարվածներով, սակայն դրանցից ոչ մեկը գոլի չվերածվեց։

Հաշիվը բացվեց միայն 65-րդ րոպեին․ գանացիների ֆուտբոլիստը կանոնները խախտեց Ռոնալդուի հետ պայքարում, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց հենց Կրիշտիանուն։

Րոպեներ անց՝ 73-րդ րոպեին, խառը իրադրությունում գնդակը հասավ Անդրե Այուին, որը մոտ տարածությունից գրավեց Պորտուգալիայի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

Սակայն գանացիների ուրախությունը երկար չտևեց․ 5 րոպե անց  դաշտի կենտրոնում Ֆերնանդեշը ստացավ գնդակը, երկար փոխանցումով այն ուղարկեց Ֆելիշին, որն էլ կրկին առաջ մղեց իր թիմին։

Եվս երկու րոպե անց Ֆերնանդեշն այս անգամ հարվածային դիրք դուրս վերեց Լեաուին, որը, ձախ եզրում ստանալով գնդակը, գրավեց մրցակցի դարպասը։

Գանացիները, սակայն, չհուսահատվեցին և կրկին նետվեցին առաջ․ 89-րդ րոպեին ձախ եզրում երկար փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Բաբայի մոտ, որն էլ այն փոխանցեց դարպասի դիմաց գտնվող Բուկարիին․ նա անխոչընդոտ գրավեց պորտուգալացիների դարպասը՝ նվազագույնի հասցնելով գոլերի տարբերությունը՝ 3-2:

--00—ԻԴ