Բերդի անտառներում  բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ եւ մացառուտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

f

Նոյեմբերի 22-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհն այսօր՝ նոյեմբերի 24–ին, մարվել է։ Հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ եւ մացառուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Հիշեցնենք՝ հրդեհաշիջման աշխատանքները այսօր առավոտյան էին վերսկսվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը14:06-ին, մարվել՝ 18։07-ին։

Նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը:

Մթության եւ բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:

--00—ԻԴ