Կարևորել է վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից. Գրիգորյանը՝ Լայկամին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

default (3).jpg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստանտին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Գալկինը:

Կառավարությունից հայտնում են, որ Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով վիճակագրության դերը երկրի կայուն զարգացման, ինչպես նաև առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, նաև տվյալ ոլորտում նորարարությունների ներդրման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել թվային փոխակերպման օրակարգի և վիճակագրական տվյալների հավաքման և մշակման մեթոդաբանության ներդաշնակեցման հարցերի շուրջ:

--00—ԶՀ
 

Տեսանյութեր