ՀՀ ԱԽ քարտուղարը և Միխայել Զիբերտին մտքեր են փոխանակվել առաքելությունների գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

default (3).jpg

Նոյեմբերի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիք գործողությունների վերաբերյալ:

--00—ԶՀ
 

 

 

 

Տեսանյութեր