Հայտնի են Գյումրիում հրդեհի հետեւանքով մահացած քաղաքացիների ինքնությունը. նրանք 40-41 տարեկան են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

85752_b.thumb_.jpg

Գյումրիի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել են նույն քաղաքի երկու բնակիչ՝ 40-41 տարեկան։

Ինչպես հայտնել ենք՝ նոյեմբերի 24-ին, ժամը 11։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և Ա․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ) հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է։

Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային»,- հայտնում են ԱԻՆ-ից:

--00—ԶՀ